Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կորոնավիրուսը ներարգանդային չի փոխանցվում. urolog.am

Կորոնավիրուսը ներարգանդային չի փոխանցվում. urolog.am

Ուրախալի լուր բազմաթիվ ապագա մայրերի համար, ովքեր վախենում են կորոնավիրուսի բռնկված պանդեմիայից: Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ը չի փոխանցվում մորից երեխային:

Չինացի հետազոտողներն ապացուցին, որ COVID-19 վիրուսային վարակը ներարգանդային չի փոխանցվում, և մայրը չի կարող վարակել երեխային: Հետազոտության արդյունքները հրապարակում է Frontiers in Pediatrics հեղինակավոր գիտական պարբերականը:

Սա արդեն երկրորդ հետազոտությունն է Չինաստանից, որն ապացուցում է, որ հղիության ընթացքում կորոնավիրուսային վարակով վարակված մայրերն իրենց երեխաներին չեն վարակում: Գիտնականները հետևել են նորածինների առողջությանը, ովքեր լույս աշխարհ են եկել Չինաստանի Ուհան քաղաքի հիվանդանոցներից մեկում՝ համաճարակի ամենաթեժ պահին: Ինչպես հաստատեցին հետազոտության հեղինակները, նորածիններից ոչ մեկի մոտ  COVID-19 վիրուսի հետ կապված ախտանիշներ չեն առաջացել:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ